շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հակադարձելով այն տեղեկություններին, որ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ կա և շինարարությունը դանդաղ է ընթանում։

«Հոկտեմբերի 10-ին պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունը ստորագրվեց, որով ներմուծվող ցեմենտի պետական տուրքը 14 հազար դրամից իջան 2 հազար, եւ դա հնարավորություն է  է տալիս լայնորեն օգտագործել նաեւ մեր կից երկրների՝ Վրաստանի եւ Իրանի  հնարավորությունները եւ լրացնել այն բացը, որ առաջացել է  տեղական արտադրողների արտադրական կարողությունների սահմանափակ լինելու արդյունքում: Խնդիրը օրերի ընթացքում կլուծվի, բայց նաև պետք է նորից կրկնեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում շինարարությունը դանդաղել է, հակառակը՝ շինարարությունը արագ տեմպերով ընթանում է»,- ասաց Քերոբյանը։

Միևնույն ժամանակ, Քերոբյանը կարևորեց Հայաստանում ցեմենտի արտադրության զարգացումը։

«Մենք որևէ պարագայում չենք ցանկանում, որ այդ ոլորտում խնդիրներ լինեն, բայց մյուս կողմից կարևոր է նաև շինարարությունը, կառուցապատումը՝ այնտեղ մենք մեծ տնտեսական հնարավորություններ ունենք։ Այս պահին որոշում է կայացվել նվազեցնել ցեմենտի տուրքը, որպեսզի ընկերությունները կարողանան լրացնել իրենց պահանջարկը»,- եզրափակեց Քերոբյանը։
 
 

  • Կիսվել: