կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո անվճար դասընթացների շարք կանցկացվի

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո անվճար դասընթացների շարք կանցկացվի

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք գերհամակարգիչներ, բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC), ամպային տեխնոլոգիաներ, մեծ տվյալներ թեմաների շուրջ:

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն հետևյալ անվճար դասընթացները՝ “Cloud Computing and virtualization technologies” Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24, “Shell programming in Linux” Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 2, “Introduction to Molecular Dynamics in HPC” Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5, “Introduction to the first principles modeling in HPC” Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 7:

  • Կիսվել: