երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում այս տարի քաղաքացիներին տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ. Արա Ֆիդանյան

Հայաստանում այս տարի քաղաքացիներին տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ. Արա Ֆիդանյան

Հայաստանում այս տարի քաղաքացիներին տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ. քաղաքացիներին նույնականացման քարտ տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ԱԺ նիստում:

Փոխոստիկանապետն ասաց, որ այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը. «Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-նշեց նա:

Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին անդրադառնալով` Ֆիդանյանն ասաց. «Այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրվում են մեր ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են: Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչն էականորեն թեթևացրել է այդ հերթերը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»:

Ֆիդանյանը ներկայացրեց նաև թվային տվյալներ.«2020 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ: Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766: Այսինքն՝ ակնհայտ է կրկնակի, մի բան էլ ավել ծավալների աճը»:

  • Կիսվել: