հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում առաջին ինն ամիսներին արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ. Վարչապետ

Հայաստանում առաջին ինն ամիսներին արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ. Վարչապետ

ՀՀ կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7% տնտեսական աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
 
«Հայաստանն արդեն 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում։ Այս տարի սպասում ենք առնվազն 7% տնտեսական աճ, իսկ գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամսում այդ ցուցանիշը 2.8% է։ Արձանագրենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Ըստ այդմ` սեպտեմբերին գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատ շատ է 178.067–ով»,– ասաց նա։
 
Փաշինյանը շեշտեց` մակրոտնտեսական կայունությունը երկրի բոլոր մարտահրավերները և սպառնալիքները կառավարելու ու հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն է։ Նա վստահեցրեց` ի հեճուկս բոլոր սպառնալիքներին, ՀՀ–ին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը։

  • Կիսվել: