ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում աղքատության մակարդակն աճում է հսկայական տեմպերով. նախարար Քերոբյան

Հայաստանում աղքատության մակարդակն աճում է հսկայական տեմպերով. նախարար Քերոբյան

Նույնիսկ տնտեսության աճի բարձր տեմպերի դեպքում 2022 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում աղքատության մակարդակն աճում է հսկայական տեմպերով։ Այս մասին Տաշքենդում մեկնարկած "Կենտրոնական Ասիա. տեխնոլոգիական բեկման տարածք" համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է գերհզորություն գործադրի սոցիալական աղետը թույլ չտալու համար։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ակտիվ է գործում այդ ուղղությամբ՝ հանքարդյունաբերությունից գերշահույթը բաշխելով գյուղատնտեսության մեջ՝ մեծացնելով կապիտալ ներդրումները Հայաստանի մարզերում և սոցիալական ոլորտի հատկացումները:

Բացի այդ, Հայաստանի իշխանությունները մեծացրել են ներդրումները կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում։ Քերոբյանն ընդգծել է, որ կառավարության զարգացման երկարաժամկետ ծրագրերը նախատեսում են ուժեղացված արդյունաբերական զարգացում մինչեւ 2030 թվականը:

«Այդ կապակցությամբ մենք ներգրավել ենք մեծ թվով նոր ձեռնարկություններ, արտոնություններ ենք տրամադրում տարբեր եղանակներով, բարելավում ենք բիզնեսի միջավայրը, ներառյալ հարկային, օրենսդրական եւ ենթակառուցվածքային մասը»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: