չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք. ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Գովազդի մասին» օրենքը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագիծը դեռ անցած տարվանից է ակտիվորեն քննարկվում, որովհետև, բացի բուն բուքմեյքերական ընկերություններից, այն ազդեցություն ունի մեդիա ոլորտի, գովազդային գործակալությունների ու մնացած ոլորտների վրա:

«Օրենքի ընդունմամբ արգելվելու է բոլոր տեսակի գովազդները թե կայքերում, թե հեռուստաընկերություններում. այն պատկերը, որ մենք այսօր տեսնում ենք, չի լինելու», - ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է վիճակագրությանը՝ Թունյանն ասաց, թե Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք:«Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ես ասեմ, որ ՀՀ բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին երկու անգամ գերազանցող թիվ է», - պարզաբանեց ՔՊ-ական պատգամավորը:

Նա ասաց, թե տարբերությունը խաղադրույքների ու շահումների մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են:

«Կան ընկերություններ, որոնք անգամ այս իրավիճակում ցույց են տվել, որ իրենք վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև 100 միլիոն դոլարի ծախս է կատարել», - ասաց պատգամավորն՝ ընդգծելով, թե տեղի է ունենում եկամուտների անարդարացի վերաբաշխում:

  • Կիսվել: