Եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ խաղադրույքների ոլորտը, թող փակվի. Փաշինյան (տեսանյութ)
«Ես այնքան եմ ռադիկալ տրամադրված, որ խորհրդակցության ժամանակ, երբ որոշ կարգավորումների մասին ասել եմ, որ առաջարկում եմ էսպես անել, ասել են, որ կարող է ոլորտը փակվի, ընդհուպ ասել եմ՝ թող փակվի, որովհետև եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ ոլորտը, թող այդպես լինի: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ խաղադրույքների ոլորտի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մյուս կողմից էլ քննարկման ընթացքում հասկացել եմ, որ դեռ կա ճանապարհ, որով կարելի է առաջ շարժվել, և որոշել ենք այդ ճանապարհով առաջ շարժվել»,-նշեց նա: