կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանն Իրանի տարածքով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ դեպի դուրս. Իրանցի նախարար

Հայաստանն Իրանի տարածքով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ դեպի դուրս. Իրանցի նախարար

Մենք Կասպից ծովի արեւելյան եւ արեւմտյան հատվածներում շատ լավ ենթակառուցվածքային ծրագրեր ենք պլանավորել, եւ Հայաստանն այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ դեպի դուրս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Իրանը շատ հարմարավետ տարածք է հանդիսանում դեպի դուրս մուտք գործելու համար: Դա կարող է տարանցիկ ճանապարհ լինել նաեւ փակուղիները վերացնել ապրանքների համար, խթանելու ու նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը:

Մենք վստահաբար, ապագայում ավելի ուրախ լուրեր կլսենք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մասին»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: