հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի հետ հարաբերությունները պետք է խորացնել անվտանգության մեխանիզմներով․ Իրանցի պատգամավոր

Հայաստանի հետ հարաբերությունները պետք է խորացնել անվտանգության մեխանիզմներով․ Իրանցի պատգամավոր

Ժամանակն է Հայաստանի եւ Իրանի միջեւ գործընկերային եւ բարիդրացիական հարաբերություններից անցնել հարաբերությունների խորացման ոչ միայն գիտամշակութային, այլեւ անվտանգության մեխանիզմների եւ տնտեսական ոլորտներում։ Այս մասին այսօր «Հայաստան – Իրան. պատմական անցյալը եւ ներկան» միջազգային գիտաժողովում ասել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, աշխարհաքաղաքական փոփոխությունները, կապը Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի միջեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերում, ըստ նրա, հաստատում են այդ անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է արագ եւ հստակ պարզել աշխատանքի շրջանակները եւ ընթանալ հարաբերություների զարգացման ճանապարհով»,- նշել է նա։

  • Կիսվել: