երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի հետ առևտրի լայն հնարավորություններ կան. Թավրիզի առևտրի պալատի նախագահ

Հայաստանի հետ առևտրի լայն հնարավորություններ կան. Թավրիզի առևտրի պալատի նախագահ

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը հանդիպել է Թավրիզի առևտրի պալատի նախագահ Յունես Ժալեի հետ: Վերջինս ընդգծել է, որ Հայաստանի հետ առևտրի լայն հնարավորություններ կան, որոնցից շատերն անտեսվել են, և պետք է ջանալ ավելացնել առևտրային կապերը:

Մատնանշելով Կապանում իրանական ապրանքների խանութի հիմնումը՝ Ժալեն ընդգծել է, որ այն կարող է Արևելյան Ատրպատականի ապրանքների մշտական ցուցադրության վայր ծառայել:

Վարամինն իր հերթին ընդգծել է, որ պետք է ջանքեր գործադրել Հայաստանի շուկայում առանձնահատուկ տեղ ունենալու համար: Նա նաև առաջարկել է Կապանում իրանական ապրանքների, հատկապես՝ Արևելյան Ատրպատականի արտադրանքի ցուցահանդես կազմակերպել:

  • Կիսվել: