չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․  Սեղմված գազի շուկա. շահողն անբարեխիղճներն են

«Հայաստանի Հանրապետություն»․ Սեղմված գազի շուկա. շահողն անբարեխիղճներն են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․  «Սեղմված գազի շուկան ուսումնասիրելով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, որ այն տնտեսվարողները, որոնք  բարեխղճորեն կատարում են օրենսդրական դաշտի պահանջները, երբեմն անհավասար պայմանների մեջ են հայտնվում օրինախախտ տնտեսվարողների համեմատ: Օրինակ՝ օրենսդրությամբ սահմանված է, որ ԱԳԼՃԿ-ները պետք է տեղադրել միմյանցից 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա, սակայն գիտենք, որ այդպես չէ, անհամապատասխանության դեպքերն առկա են:

Մեկ այլ օրինակ՝ համապատասխան կանոնակարգի համաձայն՝ լիցքավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա (որը հավասար է 200 մթնոլորտային ճնշման), սակայն եղել են դեպքեր, երբ այս չափանիշը չի պահպանվել, ու այն տնտեսվարողները, որոնք պահպանում են օրենսդրության պահանջները եւ բարեխիղճ են գործում, անհավասար պայմաններում են հայտնվում: Քանզի հաճախորդները, հաշվի չառնելով անվտանգության նկատառումները, նախընտրում են լիցքավորում անել ավելի բարձր ճնշում ապահովող ԱԳԼՃԿ-ներում՝ ենթադրելով, որ այդպես ավելի լավ է լիցքավորվում գազաբալոնը:

 

Եվս մեկ օրինակ՝ աշխատողների բժշկական զննության կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների մասով…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: