շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստան-Ղազախստան առեւտուրն անընդունելի ցածր մակարդակի վրա է. Քերոբյան

Հայաստան-Ղազախստան առեւտուրն անընդունելի ցածր մակարդակի վրա է. Քերոբյան

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտուրն անընդունելի ցածր մակարդակի վրա է։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ  այժմ փոխադարձ առեւտրի շրջանառությունը կազմում է տարեկան ընդամենը 10-15 մլն դոլար, ինչը չափազանց քիչ է։

Քերոբյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Այս տարի անցկացվել է միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի մասնակիցները բիզնեսի համար 30-ից ավելի խնդիրներ են հայտնաբերել։ Կողմերն արդեն սկսել են լուծել դրանք։ Հայկական գործարար պատվիրակությունը դեկտեմբերին կմեկնի Ղազախստան։ Բացի այդ, քննարկվում է Ակտաու-Երեւան չվերթների հաճախականության ավելացման, ինչպես նաեւ դեպի Նուրսուլթան եւ Ալմաթի թռիչքների բացման հնարավորությունը՛՛:

 

  • Կիսվել: