երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայ-ռուսական համալսարանը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ

Հայ-ռուսական համալսարանը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար՝

  • Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն
  • Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների ամբիոն
  • Հայոց լեզվի և գրականության ամբիոն
  • Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն
  • Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և կառուցվածքների տեխնոլոգիաների ամբիոն
  • Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
  • Լրագրության ամբիոն
  • Կինոյի և հեռուստատեսության ամբիոն
  • Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
  • Համակարգային ծրագրավորման ամբիոն

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը ներառյալ հետևյալ հասցեով՝ Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 213 սենյակ (ՀՌՀ Կադրերի բաժին)

Մանրամասն մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՌՀ կայքում https://rau.am/event/konkurs-rau-2023 կամ զանգահարել (012) 26-04-19 հեռախոսահամարով:

  • Կիսվել: