շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաստատվել են եվրասիական երկրների մակրոտնտեսական քաղաքականության գերակա նպատակները

Հաստատվել են եվրասիական երկրների մակրոտնտեսական քաղաքականության գերակա նպատակները

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականության ուղենիշները 2020-21 թվականների համար, ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Փաստաթուղթը ներառում է ազգային և ինտեգրացիոն համալիր միջոցառումներ՝ ուղղված տնտեսական իրավիճակի բարելավմանը ԵԱՏՄ անդամ երկրներում և կորանավիրուսի համավարակով պայմանավորված արտաքին ցնցումների տնտեսական հետևանքների նվազեցմանը»:

Նշվում է, որ ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության նպատակները միջնաժամկետ հեռանկարում հետևյալն են՝ մակրոտնտեսական կայունության, բնակչության կենսամակարդակի պահպանումը և ԵԱՏՄ ապագա տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելը:

  • Կիսվել: