ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նախապատրաստվել են ձմեռային սեզոնին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նախապատրաստվել են ձմեռային սեզոնին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ ձմռան նախապատրաստական  աշխատանքներն ավարտվել են: Հանձնաժողովը, ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու նախապատրաստական աշխատանքների որակը: 

Վերստուգվել է 800 կմ  երկաթգիծ, ուսումնասիրվել են վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքերն ու շինությունները, էներգետիկ և ավտոմատացման սարքավորումները:  Մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջ, 15 քարշային ենթակայան և 53 կայարան։ Ստուգվել են հակահրդեհային և վերականգնողական գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաև անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով:

Հանձնաժողովի զննության արդյունքում արձանագրվել է՝  երկաթուղին պատրաստ է առաջիկա ձմեռային շրջանում ուղևորների և բեռների անվտանգ փոխադրմանը։

2022 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսել է ենթակառուցվածքների տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին ուղղել 2 մլրդ 665 մլն դրամ, որը կուղղվի երթևեկության անվտանգության ապահովմանը: Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 200 մլն դրամ՝ էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի արդիականացմանը։ Ընթացիկ տարում կապիտալ վերանորոգմամբ ամբողջությամբ թարմացվել է 8 կիլոմետր երկաթգիծ:

  • Կիսվել: