շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հարավկովկասյան երկաթուղին» 10 ամսում 7,1 տոկոսով ավելացրել է ուղևորափոխադրումները ՀՀ-ում

«Հարավկովկասյան երկաթուղին» 10 ամսում 7,1 տոկոսով ավելացրել է ուղևորափոխադրումները ՀՀ-ում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականին 10 ամսվա ընթացքում 7,1 տոկոսով ավելացրել է ուղևորափոխադրումները Հայաստանում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցությունում (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան)՝ փոխադրվել է 53,5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:
 
«Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների և մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռեց նաև մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվեց պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից»,–նշում են ընկերությունից:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 2008թ.փետրվարին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

  • Կիսվել: