հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունը 1մլրդ 933 մլն դրամ կտրամադրի 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով

Կառավարությունը 1մլրդ 933 մլն դրամ կտրամադրի 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով

Այսօր Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականին հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամի չափով՝ 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի որոշ դպրցների՝ գույքային ապահովման նպատակով:

«Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել մարզպետարանների գույքագրած՝ դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից»,- ասաց նա: 

Դումանյանը նշեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:

«Ինչպես զեկուցվող նախագիծը, այնպես էլ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված երկու նախագծերն այն որոշումներից են, որոնք համոզված եմ՝ մեծ էներգիա են տալիս, որովհետև մենք տեսնում ենք, որ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: