երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվի․ Մհեր Գրիգորյան

Հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվի․ Մհեր Գրիգորյան

Հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվի։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կալորիականությունից ելնելով՝ առաջարկ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվելու է, կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու: Այդ հնարավորությունը կա, որովհետև կարծում եմ՝ դուք էլ պատկերացնում եք, որ կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է ուսումնասիրության «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ:

Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:

Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:

 

  • Կիսվել: