շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով աջակցություն կտրվի

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով աջակցություն կտրվի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները: Խոսքը  մոտ 85 հազար ընտանիքի մասին է:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,  30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է կանխիկ եղանակով:

Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում էէլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարնուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար:

Այս միջոցառումով աջակցության ընդհանուր գումարը կազմում է 1,2 մլրդ դրամ։

  • Կիսվել: