շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հաջորդ տարվանից  Երեւանի փողոցների գծանշումների գործընթացը կիրականացվի թերմոպլաստով

Հաջորդ տարվանից Երեւանի փողոցների գծանշումների գործընթացը կիրականացվի թերմոպլաստով

Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:

Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից  գործընթացը կիրականացվի թերմոպլաստով:

  • Կիսվել: