ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաջորդ տարի կանցկացվի մանկական երկաթուղու թունելի շինաշխատանքների մրցույթը

Հաջորդ տարի կանցկացվի մանկական երկաթուղու թունելի շինաշխատանքների մրցույթը

Դեպի մանկական երկաթուղի տանող թունելի շինաշխատանքների համար մրցույթը կհայտարարվի 2023 թվականին։ Այս մասին ՝ Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու հերթական նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նշեց, որ պարբերաբար թունելում իրականացվում են մաքրման աշխատանքներ։

«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է ։ Մենք մշտապես վերահսկողություն են      իրականացնում»,-հավելեց Սարգսյանը։

Անդրադառնալով քաղաքացիների կողմից նոր ավտոբուսներում մետաղադրամը ընդունող սարքի փոխարեն վարորդին փոխանցելու խնդրին՝ քաղաքապետը ևս մեկ անգամ հորդորեց մետաղադրամը չտալ վարորդին։ «Մենք համապատասխան գումար ենք տալիս վարորդին և կարծում եմ բավականին բարձր։ Իհարկե, վարորդի աշխատանքն էլ բավականին ծանր է, բայց այդ միջոցները պետք է հավաքագրվի, որպեսզի մենք դրանք ուղղենք տրանսպորտային բարեփոխումների իրականացմանը»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ վերահսկողությունը կիրականացվի տեսախցիկների միջոցով, մինչև կունենան կառավարման կենտրոն։

Հրաչյա Սարգսյանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ 12 մետրանոց ավտոբուսները կլինեն Երևանում և տրանսպորտի ծանրաբեռնվածության հարցն այս կերպ ևս կլուծվի։

  • Կիսվել: