չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Այնթապ) և պարզել, որ այստեղ կոպտորեն խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:

Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույց, լվացարաններ՝ հոսող տաք և սառը ջրով, հանդերձարան և այլն) չի բացառվել արտադրական գործընթացների ժամանակ խաչաձև աղտոտումը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամաս կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Տեսչական մարմնի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ վերացվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) արտադրական գործունեության կասեցումը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման հիմքով:

 

  • Կիսվել: