ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գյուղատնտեսության ոլորտում 2023 թվականի համար նախատեսված հատկացումները 2021 թվականի համեմատ էապես մեծ են. նախարար

Գյուղատնտեսության ոլորտում 2023 թվականի համար նախատեսված հատկացումները 2021 թվականի համեմատ էապես մեծ են. նախարար

Նախատեսվում է 2023 թվականին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վագհան Քերոբյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքները՝ կարևորելով արտադրողականության աճը:

Նա հիշեցրեց, որ  նախորդ տարի այդ թիվը կազմել էր 933 միլիարդ դրամ, իսկ 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է 2026 թվականին այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի, ինչը ակնհայտորեն կգերազանցեն:

«Ֆերմերային տնտեսությունների խոշորացման արդյունքում ընդհանուր գյուղատնտեսությունների թիվը նախատեսվում է նվազեցնել մինչև 280 հազարի՝ նախկինում առկա  317 հազարի փոխարեն»,- ասաց նախարարը և նշեց, որ նախատեսում են նաև օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել:

Նախարարը հայտնեց, որ 2023 թվականին պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր 36 միջոցառումներով, ընդհանուր 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային միջոցներով են նախատեսում ծրագրեր իրականացնել: Նա նկատեց, որ 2021 թվականին նախատեսած գումարից էապես մեծ են հատկացումները:

«Ըստ էության, մեր գյուղատնտեսության ֆինանսավորումը շատ արագ տեմպերով ավելանում է, բայց ասել, որ մենք համաչափորեն ըստ մեր բյուջեի և մեր տնտեսության ֆինանսավորում ենք գյուղատնտեսությունը՝ դեռևս չենք կարող»,-ասաց նա:

 

  • Կիսվել: