ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ գյուղատնտեսության նախարարը ընդունել է Արցախյան պատերազմի վիրավորների միության անդամներին

ԱՀ գյուղատնտեսության նախարարը ընդունել է Արցախյան պատերազմի վիրավորների միության անդամներին

Հուլիսի 25-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարը ընդունել է Արցախյան պատերազմի վիրավորների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Դավիթ Բաբայանի: Նորայր Մուսայելյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հայրենքին մատուցած ծառայության և երկրի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու համար:

Ինչպես հայտնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից, հանդիպման նպատակն էր մանրամասն ներկայացնել գործող ծրագրերը, քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը ներկա էին նաև Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ա. Բադալյանը և Անասբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռ. Գևորգյանը, ովքեր ներկյացրել են գործող և նախատեսվող ծրագրերը:

Անմիջական քննարկման ընթացքում ներկաները հանդես են եկել մի շարք առաջարկություններով և հարցերով՝ կապաված գյուղատնտեսության նախարարության գործող ծրագրերի հետ:

«Հուսով եմ, որ նախարարության հետ համագործակցելով՝ կյանքի կկոչեք  գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեը»,- հանդիպման ավարտին ասել է նախարարը:

  • Կիսվել: