երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆերմերներին գյուղտնտապահովագրության նախագծով փոխհատուցել են $640 հազ., մշակաբույսերի ցանկը կընդլայնվի

Ֆերմերներին գյուղտնտապահովագրության նախագծով փոխհատուցել են $640 հազ., մշակաբույսերի ցանկը կընդլայնվի

2021թ. գյուղատնտեսական ապահովագրության ծրագրում, որն իրականացվում է արդեն բոլոր մարզերում, 11 մշակաբույսեր էին մտել։ 2022թ. մշակաբույսերի ցանկը կընդլայնվի։ Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իրա Փանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ եթե 2020թ. ապահովագրվել էր 2300 հա տարածք, ապա 2021թ. արդեն՝ 5830 հա։ Պայմանագրերի թիվն ավելացել է 3 անգամ՝ 2020թ. 1546-ից հասնելով 4300-ի 2021թ.։

Փանոսյանը հիշեցրեց, որ ապահովագրական վճարների 50-60 տոկոսը կատարում է պետությունը, մնացած մասը՝ ֆերմերները։

«Չնայած այս համեմատաբար նոր ծրագրի հանդեպ որոշակի անվստահությանը՝ արդեն գործող շահառուները շատ գոհ են արդյունքներից»,- ավելացրեց նա։

Նշվում է, որ ֆերմերները 2021թ. գյուղտնտապահովագրության ծրագրով ստացել են փոխհատուցում 320 մլն դրամի չափով (մոտ 640 հազար դոլար – խմբ.) ապահովագրական երեք ընկերությունների հավաքած 475 մլն դրամից։ Վնասաբերությունը կազմում է 67,2 տոկոս։ Սրանք բավական լավ ցուցանիշներ են։

  • Կիսվել: