շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյուղատնտեսության արտադրողականությունն իջել է․ Մելքումյան

Գյուղատնտեսության արտադրողականությունն իջել է․ Մելքումյան

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է 380-400 հազար մարդ, մինչդեռ այլ՝ զարգացած, երկրներում բնակչության 1-2 տոկոսն է զբաղված գյուղատնտեսությամբ:

Նրա խոսքով՝ նախկինում գյուղատնտեսության մեջ աշխատողի արտադրողականությունը 550-600 դոլար էր, ինչը, պատգամավորի բնորոշմամբ, խայտառակ ցածր թիվ է։

Այժմ, Մելքումյանի խոսքով, այդ թիվն էլ ավելի է իջել։ Նա նշեց, որ սա կարող է կապված լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառների հետ, բայց պետք է վերլուծել ու չխորացնել սխալները։

Մոելքումյանը նշեց նաեւ, որ արտերկրյա ներդրողների հետ աշխատանքը, մեղմ ասած, անբավարար է։ Նրա խոսքերով՝ ներդրումների աջակցման կենտրոնը, որ ստեղծվել է կառավարության կողմից, չի ցանկանում գործառույթներ վերցնել և աջակցել ներդրողներին։

 

  • Կիսվել: