ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գույքահարկն ավելանալու է

Գույքահարկն ավելանալու է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագծին, որը վերաբերում է անշարժ գույքի գույքահարկին։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծն, ասաց, որ առաջարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը՝ համարժեքորեն։

«Մենք գնահատել ենք միջազգային փորձն այս տեսակետից։ Եվ պարզվել է, որ Հայաստանը ուսումնասիրված 38 երկրների շարքում գրեթե առաջատար է 2 ցուցանիշների առումով՝ գույքային հարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով և ընդհանուր հարկերի մեջ՝ գույքային հարկերի տեսակարար կշռի ցուցանիշով։ Մի դեպքում 2-րդ «պատվավոր» հորիզոնականում ենք, մյուս դեպքում 3-րդ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխության դեպքում ակնկալվում է, որ մոտավորապես 4.3 անգամ գույքահարկի պոտենցիալը կաճի։

Դա, ըստ նրա, նշանակում է, որ այն համայնքները, որոնց համար հիմնական բյուջեի աղբյուրը հանդիսանում է գույքահարկից ստացվող եկամուտները, կկարողանան իրենց առջև ծառացած խնդիրների այլ լուծման հասնել։

Ատոմ Ջանջուղազյանը նաև ասաց, որ առաջարկվում է այն աստիճանաբար ներդնել՝ 3 տարվա ընթացքում։

  • Կիսվել: