կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գոյություն ունի ստվերային տնտեսություն՝ մոտ 240 մլրդ դրամ շրջանառությամբ

Գոյություն ունի ստվերային տնտեսություն՝ մոտ 240 մլրդ դրամ շրջանառությամբ

Հայաստանում գոյություն ունի ստվերային տնտեսություն՝ մոտ 240 մլրդ դրամ շրջանառությամբ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ մոտ 120 մլրդ դրամ բաժին է ընկնում ԱԱՀ-ին։ Նույնքան էլ՝ շրջանառության հարկին եւ եկամտահարկին։ «Այստեղ կարեւոր է ՊԵԿ պոտենցիալի զարգացումը։ Մենք չեք կարող պնդել, որ մեզ կհաջողվի ապահովել 100 տոկոսանոց ոչ ստվերային տնտեսություն։ Բայց եւ այնպես, ակնհայտ է, որ ստվերային տնտեսությունը պետք է կրճատել»,- ասել է Բադասյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ 2023թ. սեպտեմբերին աշխատանքի տեղավորված անձանց թիվը հասել է 726 056 նիշին։ «Դա բացարձակ ռեկորդ է։ Դա 5,1 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից»,- ընդգծել է ՊԵԿ ղեկավարը։

  • Կիսվել: