հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գործարկվել են Շրի Լանկայի «FitsAir» ավիաընկերության Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը

Գործարկվել են Շրի Լանկայի «FitsAir» ավիաընկերության Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը

«FitsAir» ավիաընկերությունը հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը: Այս մասին հայտնել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: