ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գնում իրականացնող մարմնի ղեկավարը կարող է մրցույթին մասնակցող որևէ կազմակերպության մտցնել սև ցուցակ, ճիշտ չէ՞ արդյոք դա թողնել անկողմնակալ մարմնի. Խաչատրյան

Գնում իրականացնող մարմնի ղեկավարը կարող է մրցույթին մասնակցող որևէ կազմակերպության մտցնել սև ցուցակ, ճիշտ չէ՞ արդյոք դա թողնել անկողմնակալ մարմնի. Խաչատրյան

Պարադոքսալ իրավիճակ է, երբ կառավարությունը հաճախ գնում է դատարանների բեռնաթափման ճանապարհով և առաջարկում է արտադատարանական, ալտերնատիվ մեխանիզմներ։ Այս դեպքում արտադատարանական մեխանիզմները փոխարինվում են դատարանների ծանրաբեռնմամբ։ Այս մասին ԱԺ-ում գնումներ կատարելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Էլի մեկ շատ կարևոր խնդիր կա, դա բողոքարկումների խնդիրն է։ Նախ շատ բարդացնում ենք բողոքարկման գործընթացը։ Եթե հանենք 46-51-րդ հոդվածները, այն խիստ բարդանում է։ Բացի դրանից գնում իրականացնող մարմնի ղեկավարը կարող է որևէ կազմակերպության, որը մասնակցում է մրցույթին, ինչ-ինչ պատճառաբանությամբ մտցնել սև ցուցակ։ Ավելի ճի՞շտ չի լինի արդյոք, որ ընկերությունը  մտնի սև ցուցակ չեզոք, անկողմնակալ մարմնի որոշմամբ։ Ինչ տրամադրություն կա, որ գնում իրականացնող մարմինը ինքն է որոշում, այս ընկերությունը լավն է, թե ոչ»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ իրենց բողոքի հիմնական պատճառը վերը նշված հարցն է և ընդգծեց, որ այս ամեն ինչը կառավարելի գնում կատարելու միտում է պարունակում։

  • Կիսվել: