հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարևորվել է «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի արագ կառուցումը

Կարևորվել է «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի արագ կառուցումը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ և ջրային ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցերի։

Նախարար Սանոսյանը կարևորել է KfW-ի հետ համագործակցությամբ Հայաստանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքների շուտափույթ կառուցման անհրաժեշտությունը։ Մասնավորապես կարևորվել է «Հայաստան–Վրաստան» էլեկտրահաղորդման գծի արագ կառուցումը։

«Մենք պետք է լինենք ճկուն և կայացնենք որոշումներ, որոնք վերջապես կհանգեցնեն ծրագրի իրականացմանը։ Մեզ համար կարևոր է, որ այդ ենթակառուցվածքը կառուցվի»,-ընդգծել է նախարարը։

Վերոնիկա Գարսիա դել Արկոն նշել է՝արդեն իսկ հստակ պատկերացում կա՝ ինչպես շարժվել առաջ։

Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև ջրային ոլորտի ծրագրերում էական առաջընթաց ունենալու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: