շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սանոսյանը Վրաստանի փոխվարչապետի հետ քննարկել է ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը

Սանոսյանը Վրաստանի փոխվարչապետի հետ քննարկել է ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ է կատարվել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Ուրախությամբ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։

Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Սանոսյանին հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իր մասնակցության համար։
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ։

 

  • Կիսվել: