«Ծավալն ինձ չի գոհացնում». Գնել Սանոսյանը դժգոհել է ԲԷՑ-ի աշխատանքից և հանձնարարականներ տվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օրերս այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը նախ շրջայց է կատարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարածքում, ապա խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։