երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում փետրվարին լույս աշխարհ է եկել 79 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում փետրվարին լույս աշխարհ է եկել 79 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 79 երեխա՝ 44 տղա եւ 35 աղջիկ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 30 երեխա ծնվել են Մարտունու ծննդատանը, 18 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 15-ական երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում եւ Սեւանի հիվանդանոցում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնունդներից 4-ը գրանցվել է 2020 թվականի պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված եւ Գեղարքունիքում վերաբնակված ընտանիքներում։
 

2021 թվականի փետրվարի համեմատ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվը 2022 թվականի փետրվարին նվազել է 78-ով՝ գրեթե կիսով չափ։

  • Կիսվել: