երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղամ Գևորգյանը «5+1» ձևաչափով խորհրդակցությանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել ՄՊՀ-ի գործարկած e-Compete թվային հարթակը

Գեղամ Գևորգյանը «5+1» ձևաչափով խորհրդակցությանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել ՄՊՀ-ի գործարկած e-Compete թվային հարթակը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակը՝ անդրադառնալով դրա ֆունկցիոնալ հնարավորություններին:

ՄՊՀ նախագահը նշել է, որ հարթակը գործարկվել է 2022 թվականից և նպատակ ունի հանձնաժողովի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ, օպերատիվ, արդյունավետ և դյուրին: Այն նաև տնտեսավարողների և սպառողների համար դյուրինացրել է հանձնաժողովի հետ հաղորդակցությունը. նրանք արդեն կարող են հանձնաժողով դիմել առցանց ընթացակարգով՝ անմիջապես կայքի միջոցով, ինչպես նաև ամենօրյա կտրվածքով հետևել խոշոր առևտրային ցանցերում ապրանքների գներին:

  • Կիսվել: