ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մասամբ փակ կլինեն փողոցներ

Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մասամբ փակ կլինեն փողոցներ

Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում այսօր մասամբ փակ կլինի երկու փողոց։

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի էջում:

Կենտրոն վարչական շրջանում մասամբ փակ է Զաքյան փողոցը՝ Խորենացու հատվածից։

Էրեբունի վարչական շրջանում մասամբ փակ է Տիգրան Մեծ պողոտան։

Մնացած բոլոր վարչական շրջաններում փակ կամ մասամբ փակ փողոցներ չկան։

  • Կիսվել: