ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հիմնականում սոսիներ են էտվել․ աշխատանքները տեւել են 16 օր. Արմեն Բեգոյան

Հիմնականում սոսիներ են էտվել․ աշխատանքները տեւել են 16 օր. Արմեն Բեգոյան

Գարնանային էտի աշխատանքներն այս գարնանը տեւել են ավելի կարճ, քան աշնանն էին. Տեւել է 16 օր եւ ապրիլի 1-ին ավարտվել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Հիմնականում արվել է սոսի տեսակի ծառերի էտ, որոնց հիմնական մասը 1986 թվականից սանիտարական էտի եւ էտի չէին ենթարկվել: Էտի ժամանակ ուշադրություն է դարձվել երթեւեկության նշաններին, ինչպես նաեւ գիշերային լուսավորության լամպերին խանգարող ճյուղերի հեռացմանը:

Ընդհանուր առմամբ 55 փողոցներում եւ պողոտաներում,  131 բակային տարածքներում եւ 15 այգիներում իրականացվել են գարնանային էտի աշխատանքներ»,-ասաց նա:

  • Կիսվել: