հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Flyone Armenia-ն սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները

Flyone Armenia-ն սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Այս մասին հայտնեցին  FLYONE ARMENIA ընկերությունից: 

Երևան - Մոսկվա - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

 

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

  • Կիսվել: