հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ քաղաքացին դարձել է «Flyone Armenia»-ի միլիոներորդ ուղևորը

ՌԴ քաղաքացին դարձել է «Flyone Armenia»-ի միլիոներորդ ուղևորը

Երևանի տարածքով Միլանից Մոսկվա թռչող Ռուսաստանի քաղաքացին դարձել է Flyone Armenia հայկական ազգային ավիափոխադրողի միլիոներորդ ուղևորը:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը՝ Միլանի օդանավակայանում նրան խորհրդանշական վաուչեր են հանձնել, որը հաստատում է այդ փաստը:

"Հատկանշական է, որ մեր միլիոներորդ ուղևորը դարձել է հենց Ռուսաստանի քաղաքացին, և ոչ միայն նա, այլև նրա ամբողջ ընտանիքը ։ Երևանը դարձել է առանցքային հանգույցներից մեկը ռուս ուղևորների համար, որոնք ավելի ու ավելի հաճախ են ընտրում մեր երկիրը ոչ միայն որպես վերջնական նպատակակետ, այլև որպես տարանցիկ երկիր", - նշել է նա։

Անանյանի խոսքով ՝ Հայաստանի ավիացիոն ոլորտը հարմարվում է նոր իրողություններին՝ հարմարավետ պայմաններ ստեղծելով ռուս ուղևորների համար

  • Կիսվել: