ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Էյչ-Էս-Բի-Սի»-ն միացել է վարկային արձակուրդ տված 16 բանկերին

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն միացել է վարկային արձակուրդ տված 16 բանկերին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն միացել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վարկային արձակուրդ հայտարարած հայաստանյան 16 բանկերին:

Նշենք, որ բանկը որոշել է աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում։ Մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը  ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չեն կիրառվի պայմանագրով սահմանված տուգանքները։

Նույն ժամանակահատվածում անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չի համարվի ժամկետանց, այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրո տրամադրման առումով։

  • Կիսվել: