ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան

Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան

Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին: Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԵՆ Գնել Սանոսյանը։

«ՀՀ կառավարությունը միջոցներ ունի, կարող է բոլոր կարիքները հոգալ, սակայն կան բարերարներ, կազմակերպություններ, որոնք նույնպես ցանկանում են աջակցել Արցախից բռնի տեղահանվածներին։

Փորձել ենք այնպես անել, որ ոչ մի քաղաքացի դրսում չմնա։ Այլ հարց է, որ որոշ հատվածներում կարող են 2–3 ժամ հերթի մեջ մնալ` մինչև կկարգավորվի իրավիճակը։

Երևանի հյուրանոցներում գրեթե տեղ չկա, նույնը վերաբերում է նաև վարձով տներին, որոնք հիմնականում զբաղեցնում են վերջին ամիսներին ՌԴ–ից տեղափոխվածները։ Այդ պատճառով ՀՀ կառավարությունը որոշել է արցախցիներին տեղաբաշխել մարզերով»,-ասել է նա:

  • Կիսվել: