ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե մարդը մեկին 10 հազար դոլար գումար է տվել, 10 հազար քաղաքացու գերի չպետք է վերցնենք. Բագրատյան

Եթե մարդը մեկին 10 հազար դոլար գումար է տվել, 10 հազար քաղաքացու գերի չպետք է վերցնենք. Բագրատյան

Այսօր ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում անդրադարձավ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին և ասաց, որ եթե մարդը մեկին 10 հազար դոլար գումար է տվել, 10 հազար քաղաքացու գերի չպետք է վերցնենք:

Նա նշեց. «Զարմացած եմ շատերի վախերից, որ հանկարծ վարկ չեն տա, ծանրաբեռնում եք, էս ինչ ա կատարվում Հայաստան աշխարհում։ Լավ դե, բանկերը սովորական բիզնեսով են զբաղված, այնպես չէ, որ ձեր մասին են մտածում։ Բանկերը պրոբլեմ են բոլոր երկրների համար, հատկապես այն բանկերը, որոնք պետական շահ չեն հետապնդում, թքած ունեն պետական շահի վրա։ Հիմա մարդն առաջարկում է՝ եկեք մարդկանց գերի չհանձնենք բանկին։

Հիմա այս մարդն ասում է՝ եկեք բանկերի ախորժակը զսպենք։ Եթե մարդը մեկին 10 հազար դոլար գումար է տվել, 10 հազար քաղաքացու գերի չվերցնենք»:

Ըստ պատգամավորի՝ եթե նախագծում կան տեխնիկական թերություններ, ապա կարելի է շտկել: «Հիմա ձեռներդ բռնած կտանեմ գյուղեր ու կտեսնեք՝ ամբողջ գյուղը գերի է հանձնվել, խանութից 10 հազար դոլար փող է վերցրել խանուտչին, սրանք ստորագրել են, որ իրենց նիսյայով ապրանք տան։ Մտածեք ժողովրդի մասին, ոչ թե բանկերի»,-ասաց նա։

  • Կիսվել: