հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ՀԴՄ շահագործման կանոնների խախտում արձանագրվի, տնտեսվարողը կզրկվի միջոցառումից օգտվելու հնարավորությունից

Եթե ՀԴՄ շահագործման կանոնների խախտում արձանագրվի, տնտեսվարողը կզրկվի միջոցառումից օգտվելու հնարավորությունից

Կառավարության այսօրվա նստին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու հարցի քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ի սկզբանե Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են մի տարբերակ, որ եթե հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում է  արձանագրվում, ապա տնտեսվարողը զրկվում է միջոցառումից օգտվելու հնարավորությունից: 

Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց, որ գործնականում շատ են դեպքերը, երբ արձանագրված խախտումները տեղի են ունենում այս կամ այն սխալի պատճառով, և խախտումը չի հաստատվում, այդ թվում՝ Բողոքարկման հանձնաժողովի կողմից կամ հետագայում վերադասության կարգով, ինչպես նաև դատարանի կողմից:

՛՛Քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ, որպեսզի խախտումը հաստատված համարվի, առաջարկեցինք բողոքարկման վարչական ակտը ուժի մեջ մտնելու գաղափարը՛՛,-նշեց նա

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև այն մտահոգությանը, թե զուտ արձանագրումը չի նշանակում դեռևս խախտման հաստատված հանգամանք: Նրա խոսքով՝ կարող են պլան նախատեսել, որ արձանագրումից հետո չպետք է տրամադրեն, բայց եթե դատարանով կամ վերադասության կարգով չհաստատվի խախտումը, այդ դեպքում հետո  տրամադրեն կամ պետք է տրամադրեն, սակայն պայման նախատեսեն, որ ենթակա կլինի վերադարձման, եթե խախտումը հաստատվի: 

 

 

  • Կիսվել: