երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանը փոշեկուլներ է նվեր ստացել

Երևանը փոշեկուլներ է նվեր ստացել

Երեւանը «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ից երկու քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ) է նվեր ստացել: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:

Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։

 

  • Կիսվել: