երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ

Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ

Երևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ, առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր: Այս մասին նշվեց այսօր Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:

Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներդրումային ծրագրերով Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ, 101 բազմաբնակարան շենքում էլ կփոխարինվի 17.2 կմ մալուխ:

«Նորակառույցներում, վստահաբար, գազամատակարարման ու ջրամատակարարման մեծ խնդիրներ են եղել և, կարելի է ասել՝ այս տարի այդ աշխատանքների գերակշիռ մասը կարող ենք ավարտված համարել: Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում, երթևեկության մեջ և, հետևապես, նվազագույնը, որ կարող ենք անել, պատշաճ կահավորելն է և հետևելը, որ այդ կահավորումը լինի չափորոշիչներին համապատասխան: Երևանցիներն արժանի են ավելի լավ վերաբերմունքի»,- ընդգծեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: