ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի 2021 թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մլն դրամի ծախս. Լևոն Հովհաննիսյան

Երևանի 2021 թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մլն դրամի ծախս. Լևոն Հովհաննիսյան

Երևան քաղաքի 2021 թ. բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 81 մլրդ 729 մլն դրամ՝ ծրագրված, ճշտված 85 մլրդ 801 մլն դրամի նկատմամբ: Կատարողականը կազմել է 95.3 տոկոս: Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ, ներկայացնելով Երևանի քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Երևան քաղաքի 2021 թ. ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 30 մլրդ 694 մլն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 30 մլրդ 611 մլն դրամ, այլ կերպ ասած՝ կատարողականը կազմել է 99.7 տոկոս, և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն ավելի է 2020 թվականի համապատասխան ցուցանիշից 6 մլրդ 82 մլն դրամով:

Երևան քաղաքի 2021 թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մլն դրամի ծախս՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3 տոկոսը:

Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 98.3 տոկոս: Ընդամենը փաստացի ծախսերից 75 մլրդ 184 մլն դրամն ուղղվել է ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջե, 23 մլրդ 639 մլն դրամը՝ կապիտալ ծախսերին՝ ֆոնդային բյուջե:

Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 18 մլրդ 470 մլն դրամ: 

  • Կիսվել: