շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կենտրոնում մեքենաների թիվը շատ է. կայանատեղիների կթանկանան, որոշ օրերի կամ ժամերի մեքենաների մուտքը կարգելվի

Կենտրոնում մեքենաների թիվը շատ է. կայանատեղիների կթանկանան, որոշ օրերի կամ ժամերի մեքենաների մուտքը կարգելվի

Երեւանի կենտրոնի բեռնաթափումը ենթադրում է ոչ միայն բեռնատարների մուտքի արգելք փոքր կենտրոն, այլ նաեւ կայանատեղիների գնային եւ զոնավորման վերանայումներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Դա ենթադրում է ավտոբուսային գծերի ավելացումներ, ապագայում նաեւ ենթադրելու է  որոշակի փողոցների տարբեր ժամերի կամ տարբեր օրերի որոշակի մեքենաների մուտքի արգելք:

Ավելացող ավտոմեքենաների ծավալը քաղաքը չի կարող սպասարկել: Մեր խնդիրն է ամբողջացնել հանրային տարնսպորտի համակարգը, նոր ավտոբուսներով համալրել, միասնական տոմսային համակարգ ունենալ, ունենալ ավտոբուսային գծեր, առավելությունը տալ միայն հանրային տրանսպորտին, իսկ անհատական մեքենաների համար մտցնել նոր սահմանափակումներ, որոշակի թանկացումներ եւ այլն: Սա անխուսափելի ծրագիր է, որը հեշտ չի լինելու: Երեւանի կենտրոնը ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում»,-ընդգծեց քաղաքապետը:

Նրա խոսքով, հանրային տրանսպորտը Երեւան քաղաքում պետք է ունենա եւ առավելություն, եւ մարդիկ օգտվելուց պետք է վստահաբար իմանան, որ դա ավելի շահեկան է եւ ֆինանսական տեսանկյունից, եւ ժամանակի խնյողության տեսանկյունից, քան սեփական ավտոմեքենայով ճանապարհորդելը»,- հայտարարեց Ավինյանը:

  • Կիսվել: