Երեւան-Գյումրի մայրուղու կառուցումը մինչեւ 2022թ. վերջ գրեթե կավարտեն․ Սանոսյան
Մինչեւ 2022թ. վերջ գրեթե լիովին պատրաստ կլինի Երեւան-Գյումրի բետոնե մայրուղին։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ընդ որում՝ նրա խոսքով, մայրուղու Երեւան-Աշտարակ հատվածը արդեն գործում է։ «Աշտարակ-Թալինը լիովին չի ավարտվի, բայց երկու վերջին տեղամասերը ավարտին կհասցնեն արդեն 2022թ.։ Խոսքը, մասնավորապես, Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի տեղամասերի մասին է։ Առաջինը ավարտին կհասցվի սեպտեմբերին, իսկ երկրորդը՝ մինչեւ տարեվերջ։ Ինչ վերաբերում է Սիսիան-Քաջարան ճանապարհին, ապա դրա երկայնքով, մասնավոր սեփականատերերից դեռեւս պետք է գնել 800 հողակտոր։ Գնորոշման կարգն այժմ քննարկվում է»,- տեղեկացրեց նախարարը։



