կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են, բայց` ուրիշ տարածքում

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են, բայց` ուրիշ տարածքում

Պրոյեկտը շարունակվում է, և այն իրագործման ընթացքում է: Այն լինելու է մոտակայքում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Երասխի գործարանի վերաբերյալ հարցին:

«Մենք այստեղ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ: Ներդրողներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը: Մենք, հաշվի առնելով աշխարհագրական, տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- նշեց Քերոբյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե անվտանգային խնդիրներն ինչպես կազդեն ներդրողների վրա՝ նախարարն ասաց. «Պարզ է, որ դա անխուսափելի է: Մենք անընդհատ տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են տարբեր ներդրումներ իրականացնել, քննարկում են, բայց չեն սկսում, և, բնականաբար, մենք բոլորս, և առաջին հերթին՝ վարչապետը, բազմիցս նշել ենք, որ խաղաղությունը էական, գուցե ամենակարևոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրի համար: Մենք կարող ենք օրենքներ փոխել, ծրագրեր մշակել, և դա անում ենք և կարողանոմ ենք մեր աշխատանքով ներդրումներ գրավել Հայաստան, բայց խաղաղությունն այն անհրաժեշտ պայմանն է, որը պետք է ապահովի խոշոր ներդրումային ծրագրերը, մանավանդ նրանք, որոնք ունեն երկար վերադարձելիության ժամկետ: Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտ պայման է ներդրումային բավարար միջավայր ունենալու համար:

Մենք պետք է հասնենք նրան, որ ունենանք երկարատև խաղաղություն, և ոչ ոք ոչ ոքի վրա չկրակի»:

  • Կիսվել: