երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն ՌԴ-ից հետո մեր երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է․ Քերոբյան

ԵՄ-ն ՌԴ-ից հետո մեր երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է․ Քերոբյան

ԱԺ-ում ՀՀ եւ ԵՄ առեւտրաշրջանառության թեման ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ 2023 թվականի 9 ամիսներին այն կազմել է 2 միլիարդ 116 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40 տոկոսով:

«ԵՄ-ն ՌԴ-ից հետո մեր երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ գլխավոր տնտեսական երկրների հետ առեւտրաշրջանառությունը եւս աճել է»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը ու հավելել, որ 2023 թվականին անցկացվել են ԵՄ գործընկերների հետ բազում հանդիպումներ: Նախարարը հատկապես առանձնացրել է Ֆրանսիայում ու Գերմանիայում տեղի ունեցած բիզնես ֆորումները:

 

Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ-ն խորացնում է տնտեսական հարաբերությունները նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Նպատակն է մեր երկրի արտաքին տնտեսական կապերն ավելի բազմազան ու դիվերսիֆիկացված դարձնելը:

  • Կիսվել: